Թոռնիկներն առիթից օգտվել են և միջազգային առևտրային համակարգերից առևտուր են արել տատիկների և պապիկների քարտերով. Փաշինյան
«Սեպտեմբեր ամսին ունենք 1 մլրդ 200 մլն անկանխիկ գործարքներ, այսինքը՝ ամիսն ամփոփելուց հետո 120 մլն դրամ կվերադարձնենք մեր թոշակառուներին և նպաստառուներին»,-կառավարության նիստում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ իրականում անկանխիկ գործարքներն ավելի շատ են եղել՝ 1 մլրդ 400 մլն դրամ, որի մի մասը կատարվել է ինտերնետի միջոցով, ՀՀ տարածքից դուրս և հիշեցրեց, որ հետվճարն արվում է ՀՀ տարածքում պոստերմինալների ինչպես նաև տվյալ քարտը սպասարկող բանկի «Օնլայն բանկինգ» հավելվածի միջոցով՝ կոմունալ վճարների դեպքում:
Նարեկ Մկրտչյանը հավաստիացրեց, որ բոլոր ցուցանիշներն 50 % աճ են գրանցում՝ և՛ շահառուների, և՛ գործարքների թվերի, և՛ հետվճարի միջին ցուցանիշի առումով:
«Այսօր կարող ենք արձանագրել, որ 3 հազար դրամ ամսական հետվճար է իրականացվում»,-ասաց նախարարը:
Նիկոլ Փաշինյանն էլ ավելի մանրամասն անդրադարձավ նախարարի ներկայացրած ցուցանիշներին:
«Հունիսին թոշակառուների և նպաստառուների կողմից անկանխիկ գործարքների գրեթե 0 ցուցանիշ ենք ունեցել, բայց սեպտեմբերին՝ 1 մլրդ 400 մլն, որից 1 մլրդ 200 մլն-ը ՀՀ տարածքում: Հիմա մենք երբ 200 միլիոնն ուզում ենք վերլուծել, հասկանում ենք, որ թոռնիկներն առիթից օգտվել են և միջազգային առևտրային համակարգերից առևտուր են արել տատիկների և պապիկների քարտերով: Մենք դեմ չենք, բայց ուզում եմ մեր տատիկներին և պապիկներին հիշեցնել, որ այդ պարագայում այդ թիվը հետվճարի մեջ չի մտնելու, միայն Հայաստանի առևտրային հարթակներից կատարված գնումներն են փոխհատուցվելու»,-ասաց գործադիրի ղեկավարը:
Նա հավելեց, որ կառավարությունը խոստումը չի կատարում՝ ՀՀ-ում բավարար քանակով պոստտերմինալներ չի ապահովում և ՊԵԿ-ի և ԿԲ-ի ուշադրությունը հրավիրեց այդ հարցում առաջընթաց գրանցելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 10 դպրոցի համար գույք գնելու նպատակով տրամադրեց 276.6 մլն դրամ
- Կառավարությունը որոշել է պայմանագրային զինծառայողներին հավելավճարներ տալ միայն ատեստավորումներից հետո
- Գործադիրը 50 մլն դրամ կհատկացնի ծանր վիրավոր զինծառայողի բուժման համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան