Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազը Եվրոպա հասցնող գազատարի հզորությունը կրկնապատկվելու է
Թուրքիա-Ադրբեջան էներգետիկ համաժողովից հետո Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հանրությանը հայտնել է, որ որոշում է կայացվել կրկնապատկել Տրանսանատոլիական գազատարի (TANAP - Trans Anatolian Pipeline) թողունակությունը, գրում է Էրմենիհաբերը։
«Թողունակման հզորությունը 16 մլրդ խմ-ից հասցնելու ենք 32 մլրդ խմ-ի»,- ասել է նախարար Դյոնմեզը՝ շեշտելով, որ գազատարի հզորության ավելացումը շահավետ կլինի թե Եվրոպայի և թե Թուրքիայի համար։
1850կմ երկարությամբ «TANAP» գազատարով ադրբեջանական գազը «Շահ Դենիզ» հանքավայրից, շրջանցելով Ռուսաստանը, Վրաստանի ու Թուրքիայի տարածքով տեղափոխվում է Հունաստան, որտեղից էլ Անդրադրիատիկ գազատարով՝ դեպի Արևմտյան Եվրոպա։
Տարեկան 16 մլրդ խմ թողունակությամբ գազատարից 10 միլիարդն այժմ մատակարարվում է Եվրոպա, իսկ 6 միլիարդը՝ Թուրքիայի արևմտյան շրջաններ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները