Իսպանիայի ԶՈւ-ին չի բավականացնում 20 հազար զինծառայող՝ երկրի բանակի մարտունակությունը պահպանելու համար
Իսպանիայի զինված ուժերին չի բավականացնում 20 հազար զինծառայող երկրի բանակի մարտունակությունը պահպանելու համար։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտնել է El Periódico թերթը՝ վկայակոչելով երկրի զորքերի ավագ սպաներին:
Այս պահին Իսպանիայի զինված ուժերին անհրաժեշտ է 12 հազար մարդ՝ ցամաքային զորքերի անձնակազմի համար, 5,7 հազար մարդ՝ ռազմաօդային ուժերի, 4 հազար զինվոր և 2,7 հազար քաղաքացիական անձ՝ ռազմածովային ուժերի համար։
Հրատարակության տվյալներով՝ ամենածանր վիճակում է գտնվում թագավորական ռազմաօդային ուժերը, որտեղ առավել սուր է մասնագիտացված անձնակազմի պակասը։ Օրինակ՝ Իսպանիայում կա ընդամենը 21 ակտիվ օդաչու, որը կարող է վարել Eurofighter-ը։
Ըստ աղբյուրի՝ ամենածանր վիճակում են գտնվում թագավորական ռազմաօդային ուժերը, որտեղ առավել սուր է զգացվում մասնագիտացված անձնակազմի պակասը։ Օրինակ՝ Իսպանիայում կա ընդամենը 21 ակտիվ օդաչու, որը կարող է կառավարել «Eurofighter» կործանիչ։
Իսպանիայի պաշտպանության նախարարությունը 2022 թվականի համար պահպանել է ռազմական անձնակազմի և նավաստիների առավելագույն թիվը 79000-ի սահմաններում, ինչը 2014 թվականից ի վեր մնացել է անփոփոխ։ Դա բացատրվում է նրանով, որ երկրի կառավարությունը 2010 թվականին, երբ զինվորականների առավելագույն թիվը կազմում էր 86 հազար մարդ, սկսեց վարել թագավորության զորքերի անձնակազմի կրճատման քաղաքականություն։
Նշվում է նաև, որ հոկտեմբերի սկզբին Իսպանիայի կոալիցիոն կառավարությունը հաստատել է 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը, որի համաձայն պաշտպանությանը հատկացվել է 12,3 միլիարդ եվրո, ինչը 20,5 տոկոսով ավելի է, քան 2022 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա