«Հրապարակ». ՔՊ-ի հետաձգված համագումարը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ի հետաձգված համագումարը, ըստ ամենայնի, տեղի կունենա հոկտեմբերի 29-ին։ ՔՊ վարչությունը նման որոշում է կայացրել, և եթե ֆորսմաժոր չլինի, այլևս չի հետաձգվի։ Համագումարը կկայանա Մարզահամերգային համալիրում։ Ինչո՞ւ է այդ օրն ընտրվել. ասացին, որ նոյեմբերից համալիրը նորոգման է կանգնում։
Հիշեցնենք, որ համագումարը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 18-ին, սակայն սահմանին լարվածության պատճառով հետաձգվեց։ Համագումարի ընթացքում ՔՊ-ն նոր վարչություն պետք է ընտրի, 16 տեղի համար 48 թեկնածու է պայքարում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա