Ռոստելեկոմը ներկայացնում է նոր փաթեթ՝ «R-Max»․ մինչև 500 Մբ/վ Ինտերնետ՝ նոր սերնդի գերհզոր WiFi 6 սարքերով
«Ռոստելեկոմ»-ը շարունակում է իր բաժանորդների սպասումներն իրականություն դարձնել՝ այս անգամ հանդես գալով երբևէ ամենաարագ առաջարկով: Այս մասին տեղեկացնում են ընկերությունից։
«Նոր փաթեթը «R-Max»-ն է, որը բաժանորդներին առաջարկում է Ինտերնետի չլսված բարձր արագություն՝ արդեն մինչև 500 Մբ/վ, նոր սերնդի գերհզոր Wi-Fi 6 սարքերով, և իհարկե, Սմարթ հեռուստատեսություն՝ բազմաժանր ալիքներով /մատուցվում է «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ հետ համատեղ/։
«R-Max» փաթեթին կարող են միանալ ինչպես նոր բաժանորդները, այնպես էլ «Ռոստելեկոմ»-ի գործող բաժանորդները՝ ստանալով ինտերնետի ավելի բարձր արագություն և ավելի շատ հեռուստաալիքներ։
Այսպիսով, «R-Max» փաթեթի բաժանորդները հնարավորություն կստանան օգտվելու աշխարհում մեծ պահանջարկ վայելող WiFi 6 սարքերից։ Շնորհիվ տեխնիկական ավելի մեծ հնարավորությունների՝ նոր սերնդի WiFi 6 սարքերը ապահովում են Wi-Fi լայն ծածկույթ, կայուն և որակյալ Ինտերնետ հասանելիություն բնակարանում։
«Մեծ սիրով և ոգևորությամբ մեր բաժանորդներին ենք ներկայացնում “R-Max” սակագնային փաթեթը: Այն ինտերնետի, հեռուստատեսության ու ֆիքսված հեռախոսակապի միասնական փաթեթ է, և իր հետ բերում է որակի նոր չափանիշներ ու ինտերնետի արագության նոր շեմ․ այս առաջարկի շրջանակում Ինտերնետի 500 Մբ/վ արագությունն արդեն իրական է։ Ավելին, գերհզոր WiFi 6 սարքերը կփոխեն պատկերացումները WiFi կապի մասին։ Նոր սերնդի սարքերի շնորհիվ կտրամադրենք էլ ավելի արագ, կայուն և որակյալ Ինտերնետ ընտանիքի բոլոր անդամների համար, բնակարանի ողջ տարածքում:»,- նշեց «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
Հատկանշական է, որ «R-Max» փաթեթով «Ռոստելեկոմ»-ն առաջարկում է տարբեր սակագնային պլանների ճկուն բազմազանություն։
«R-Max» փաթեթի մանրամասն պայմաններն՝ այստեղ »,- նշված է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- «Ռոստելեկոմ»-ը մեկ ամսավճարի 30%-ը կուղղի ռոբոտաշինության ուսուցման ծրագրին՝ հիմնելով ռոբոտաշինության լաբորատորիաներ
- Թվային տնտեսության կայացման գործընթացում կարևոր է նաև թվային ծառայությունների առկայությունը․ «Ռոստելեկոմ Հայաստան» գլխավոր տնօրեն
- «Ռոստելեկոմ»-ը ներկայացնում է In-Class անգլերենի ուսուցողական տեսանյութերը սմարթ հեռուստատեսության ֆիլմադարանում
- «Ռոստելեկոմ»-ի գլխավոր տնօրենը Հայաստանը ներկայացնող Minders թիմի պատանիներին հաջողություն է մաղթել
- «Ռոստելեկոմ»-ը կրթաթոշակներ հանձնեց մրցույթի հաղթող ուսանողներին
- «Ռոստելեկոմ»-ը բարձրացրել է բաժանորդներին տրամադրվող ինտերնետ հասանելիության արագությունը
- «Ռոստելեկոմ»-ը մրցանակներ է հանձնել վեցերորդ Startup Boost Weekend-ի հաղթող թիմերին
- Նորագույն տեխնոլոգիաների կիրառությունը կրթության մեջ․ «Ռոստելեկոմ»-ը հայտարարում է ուսանողական էսսեների մրցույթ կրթաթոշակով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան