Ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայքեր են կոտրել․ Սամվել Մարտիրոսյան
Գիշերն ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայքեր են կոտրել։ Կոտրված կայքերի թվում են ինչպես պետական մարմինների, այնպես էլ տարբեր կազմակերպությունների, անձնական կայքեր։ Այս մասին հայտնում է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Շատ տարբեր կայքեր են. օրինակ Արցախի ֆինանսների նախարարություն, Գյումրիի համայնքապետարան, Հարավկովկասյան երկաթուղի, Բյուրականի աստղադիտարան, Կոնսերվատորիա, բենզին մատակարարող ընկերություն, դեղատուն, անձնական կայքեր։
Ամենայն հավանականությամբ, կոտրել են հոսթինգ ծառայություն տրամադրող կազմակերպությանը, իրենց մոտ ինչ եղել է, դրանք էլ կոտրել են»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց փորձագետը։
Ս. Մարտիրոսյանը նշեց, որ ադրբեջանցիները կոտրել են այդ կայքերն ու տեղադրել իրենց քարոզչությունը։
«Պետք է ուսումնասիրել ու պարզել, թե ինչպես են կոտրել»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան