FPWC․Վարդահովիտ համայնքի կենսաբազմազանությունը վտանգված է
«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն ահազանգում է, որ Վայոց Ձորի մարզի Վարդահովիտ համայնքի կենսաբազմազանությունը վտանգված է։
«Վարդահովիտի (Վայոց Ձոր) կենսաբազմազանության համար բացառիկ պահպանվող բնական տարածքը վտանգված է
Շուրջ 9000 հեկտարի վրա նախատեսված և մոտ ապագայում մեկնարկվող հանքարդյունաբերական ծրագիրը վտանգում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից այդ տարածքում իրականացվող լայնածավալ և չափազանց կարևոր «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի միգրացիոն ուղիներ» ծրագրին։
Բացի այն, որ այդ տարածքները կենսական նշանակություն ունեն կենդանիների բնականոն տեղաշարժի և միգրացիայի համար՝ վերոնշյալ ծրագիրը տարիներ շարունակ նպաստում է տեղական համայնքների կայուն զարգացմանը:
Համաձայն IUCN-ի պահպանվող տարածքների դասակարգման համակարգի՝ Վարդահովիտ բնակավայրի 5000 հա տարածքը դասվում է 6-րդ կատեգորիայում։ Իսկ 2019 թ-ին այն ճանաչվել է «Կյանքի տարածք» (Territory of Life), որպես համայնքահեն բնապահպանության ու կարևոր կենսաբազմազանության կենտրոն ողջ Հարավային Կովկասում։
Ի՞ՆՉ ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՆԵԼ ՄԻՋԱՆՑՔԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հանքարդյունաբերության հայտ ներկայացրած «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ը՝ 2022թ․ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00 -ին հայտի շրջանակներում լսումներ է նշանակել Վայոց Ձորի մարզի Վարդահովիտ բնակավայրի մշակույթի տանը, ու պատրաստվում է ներկայացնել բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ նախնական ծրագիրը։
Միացե՛ք FPWC-ին, բարձրաձայնե՛ք և իրազակե՛ք, օգնե՛ք համատեղ ուժերով փրկել ու պահպանել բացառիկ կենսաբազմազանությամբ այս տարածքը։
Հայաստանի բնությունը մեր կարիքն ունի նույնքան, որքան այն մեզ է անհրաժեշտ ԳՈՅԱՏԵՒԼՈՒ համար:
«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Վայոց ձորի մարզի Վարդահովիտ գյուղի վարչական տարածքից 2016-2017թթ. Ի վեր ավելի քան 5000 հա հողատարածք է վարձակալել 10 տարի ժամկետով: Հիմնադրամն այդտեղ իրականացնում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի ստեղծման նախագիծը: Այդ տարածքները համընկնում են Վարդենիսի հանքերևակման տեղամասի հետ, որտեղ ուսումնասիրություններ կատարելու համար դիմել է «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ն»»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում