Արցախցիների հետ պետք է անկեղծ խոսել, որ մարդիկ պատրաստ լինեն ամենաբարդ, ամենածանր իրավիճակներին. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խբակցության պատգամավոր, անվտանգային հացերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արցախի հետագա ճակատագիրը բացի արտաքին մեծ ազդեցությունից մեծապես կախված է Արցախի ներսում իրական իրադրության ճիշտ գնահատումից և դրան համարժեք գործելուց։
Եթե իրավիճակը «խոլոստոյ» թողնվի, ինչպես հիմա է, ապա պարզ ասեմ՝ փրկվելու շանս չենք ունենա։
Ե՛վ կառավարման, և՛ անվտանգային, և՛ սոցիալ-տնտեսական առումով պետք է գնալ արմատական փոփոխությունների, ընդ որում՝ աչքի տակ ունենալով սցենարային զարգացման տարբեր իրավիճակները։
Եվ ամենակարևորը՝ արցախցիների հետ պետք է ներսում անկեղծ խոսել, որպեսզի մարդիկ պատրաստ լինեն ամենաբարդ, ամենածանր իրավիճակներին, հասկանան, թե ինչ է կատարվում Արցախի ու իրենց շուրջ, գիտակցեն, թե հանուն ինչի են գնում զրկանքների և ինչ ակնկալիքներով։
Չնայած անհուսալի թվացող իրավիճակների, բեկում մտցնելու հնարավորություն դեռևս կա, բայց դա մեծ աշխատանք է պահանջում՝ կոմպետենտ մարդկանց ներգրավման և եղած սուղ ռեսուրսների մոբիլիզացիայի միջոցով։
Այդ ճանապարհին գործընթացներից պետք է դուրս թողնել աթոռապաշտներին, արկածախնդիրներին, դժվար պահերին փախչողներից և, իհարկե, ՀՀ իշխանություններից սնվող/ուղղորդվողներին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին