«Փաստ». Կրկին կիրականացվեն Երևան-Թել Ավիվ և հակառակ ուղղությամբ իրականացվող ուղիղ չվերթները
«Փաստ» թերթը գրում է.
«COVID-19 համավարակից հետո մոտ 2,5 տարի Հայաստանում ընդհանրապես չէր գործում որևէ ուղիղ չվերթ դեպի Իսրայել: Եվ ահա, մեր ունեցած տեղեկություններով, այս տարվա նոյեմբերի 1-ից Հայաստանի քաղաքացիները երկարատև դադարից հետո կրկին հնարավորություն կունենան ճանապարհորդել Երևան-Թել Ավիվ և հակառակ ուղղությամբ իրականացվող ուղիղ չվերթներով:
Դա հնարավոր է դարձել Հայաստանոււմ գործող «Ախթամար տուր» տուրիստական ընկերությանն և «Israir» իսրայելական ավիաընկերության համագործակցության շնորհիվ: Տեղեկությունը «Փաստի» հետ զրույցում հաստատեց «Ախթամար տուր» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Հակոբյանը՝ հավելելով, որ չվերթներն իրականացվելու են շաբաթական մեկ անգամ՝ երեքշաբթի օրերին: Հակոբյանը նաև նշեց, որ եթե պահանջարկը մեծ լինի, չվերթների հաճախակիությունը նույնպես կավելանա:
Ի դեպ, Երևան-Թել Ավիվ և հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթի ավիատոմսերը քաղաքացիները կարող են ձեռք բերել ոչ միայն «Ախթամար տուր» և «Israir» ընկերությունների պաշտոնական կայքերում, այլ նաև ավիատոմսերի ամրագրումների համար նախատեսված բոլոր առցանց համակարգերոււմ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա