
Ստանձնել եմ ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը և դարձել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր․ Գառնիկ Դանիելյան
«Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի։ Այս մասին համացանցում տեղեկանում ենք մանդատը ստանձնած Գառնիկ Դանիելյանի գրառումից։
«Այսօր ստանձնել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը և դարձել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր։
Այսուհետ պայքարը շարունակելու եմ այս կարգավիճակում՝ անդավաճան մնալով իմ սկզբունքներին։
Աստված պահապան մեր պետությանը և ժողովրդին»,- գրել է նա։
Գառնիկ Դանիելյանը պատգամավորի մանդատը ստանձնել է, քանի որ մանդատից հրաժարվել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը։