Նիդեռլանդների թագաժառանգը սպառնալիքներից հետո ուսանողական բնակարանից տեղափոխվել է Հաագայի թագավորական պալատ
Նիդերլանդների թագաժառանգ արքայադուստրը՝ 18-ամյա Կատարինա-Ամալին, Ամստերդամի իր ուսանողական բնակարանից տեղափոխվել է Հաագայի թագավորական պալատ՝ իր անվտանգությանը սպառնացող վտանգների պատճառով։ Այդ մասին գրում է The Guardian-ը։
Արքայադուստրը սեպտեմբերին տեղափոխվել է Ամստերդամ՝ տեղի համալսարանում սովորելու քաղաքագիտություն, հոգեբանություն, իրավունք և տնտեսագիտություն։ Սակայն մի քանի շաբաթ առաջ արքայադուստրը սկսել է սպառնալիքներ ստանալ, ինչի պատճառով նա ստիպված է եղել լքել ուսանողական բնակարանն ու վերադառնալ Հաագայում գտնվող թագավորական պալատ։
Թագավորական ընտանիքի անդամների խոսքով՝ գահաժառանգը տնից դուրս է գալիս միայն Ամստերդամի համալսարանի դասերին մասնակցելու համար. Հաագայից Ամստերդամ հեռավորությունը մոտ 50 կիլոմետր է։
Նրա հայրը՝ Վիլեմ-Ալեքսանդր թագավորը, խոսել է «բարդ» իրավիճակի մասին, իսկ Կատարինա-Ամալիայի մայրը՝ թագուհի Մաքսիման, աջակցել է նրան։
Արքայական զույգի մամուլի ասուլիսը տեղի է ունեցել Շվեդիա կատարած այցի ժամանակ։ Ըստ հրապարակման՝ նրանք չեն կարողացել զսպել արցունքները, երբ խոսել են իրենց դստեր ապրած փորձությունների մասին։