Պուտին. Ղրիմի կամրջի պայթուցիկները, ամենայն հավանականությամբ, փոխադրվել են ծովով
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության համար նախատեսված պայթուցիկներն առաքվել են ծովով: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստան կատարած այցից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, այս, այսպես կոչված, բեռը, ավելի ճիշտ՝ պայթուցիկներ, Օդեսայից ուղարկվել են ծովով, սակայն միանշանակ չի պարզվել, թե այն հացահատիկ փոխադրողների օգնությամբ է արվել է, թե ոչ։ Այդ հարցի պատասխանը դեռ չկա»,-ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Ղրիմի կամրջի պայթյունից հետո ուժեղացվել է անվտանգությունը էներգետիկ օբյեկտներում և տրանսպորտային ուղիներում։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ կառավարությունը նախատեսում է մինչև 2023 թ.հուլիսի 1-ը վերականգնել Ղրիմի կամուրջը
- Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունի վերաբերյալ հրապարակումների իսկությունը պարզելու համար քրեական վարույթ է նախաձեռնվել. ՀՀ ԱԱԾ
- Վրաստանը հայտնում է, որ Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարը չի հատել երկրի սահմանը
- Ղրիմի կամրջի վրա պայթեցված բեռնատարի բեռի վերաբերյալ ՊԵԿ-ը մանրամասներ է հրապարակել
- Ղրիմի կամրջին պայթած բեռնատարը եղել է նաև Հայաստանում
- Ղրիմի կամրջով երթևեկությունը վերականգնվել է