Վլադիմիր Պուտինը Մակրոնի հայտարարությունն անթույլատրելի է համարել
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ կոռեկտ և անընդունելի է համարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության իբր ապակառուցողական դերի մասին»,- այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ուրբաթ օրը կայացած ԱՊՀ գագաթնաժողովում ՌԴ ղեկավարն ասել է, որ «ես զարմացա՝ երեկ կարդալով Ֆրանսիայի նախագահի որոշ մեկնաբանություններ»։
«Կարծում եմ, որ այս հայտարարություններում չկա ըմբռնում բուն հակամարտության ընթացքի մասին»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ Մակրոնը, ըստ ամենայնի, տեղեկություններ չունի կողմերի դիրքորոշման մասին։
«Հետևաբար, դրանք (Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները - նշում է ՏԱՍՍ-ը) ոչ կոռեկտ և անընդունելի են։ Հնարավորություն կլինի, մենք դեռ կքննարկենք Ֆրանսիայի նախագահի հետ։ Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է կարգավորել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ ղարաբաղյանը»,- ասել է Պուտինը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «France 2» հեռուստաընկերության եթերում Ռուսաստանին մեղադրել է վերջերս նպատակաուղղված սադրանքներով Հայաստանի ու Ադրբեջանի միջև բախումներ հրահրելու համար, որի նպատակը կովկասյան տարածաշրջանի, և ոչ միայն, ապակայունացումն է։ Այս մասին գրել էր «Ռոյթերզ»-ը։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզի փորձերը դատապարտված են ձախողման․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնին
- Մակրոն. Վերջին ամիսներին Մոսկվան սրել է լարվածությունը հօգուտ Ադրբեջանի
- Մակրոն. Հանուն Կովկասում երկարատև խաղաղության
- Ասել եմ Ալիևին, որ սահմանի` սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք. Մակրոն
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին