Վարդան Բալյան. Սիսիանում ՔՊ թեկնածուի հաղթանակի քաղաքական պատասխանատվությունը նախ և առաջ ընդդիմադիր ուժերին է
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Սույն թվականի հոկտեմբերի 12-ի Սիսիան համայնքի նորըտիր ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավար է ընտրվել ՔՊԿ նախընտրական ցուցակի առաջին համար Արմեն Հակոբջանյանը:
Հիշեցնեմ, որ ընդդիմադիր Ապրելու երկիր և Հանուն Հանրապետություն կուսակցությունների նախագահներ Մանե Թանդիլյանի և Արման Բաբաջանյանի քվեարկությանը նախորդած օրերին հայտարարություններ էին տարածել, որոնց հիմնական ուղերձը քաղաքական համաձայնության կայացումն էր, այլ ոչ Ազգային Ժողովում ներկայացված քաղաքական ուժերի՝ Սիսիանում իրար հաղթելու անառողջ կրքերը սպասարկելը և անգործունակ խորհրդարանի տեղական մանրակերտի վերարտադրությունը:
Ըստ էության, ՔՊԿ թեկնածուի հաղթանակի քաղաքական պատասխանատվությունը նախ և առաջ և թերևս ամբողջովին ընդդիմադիր դաշտը ներկայացնող մյուս երկու ուժերի՝ Վերածնվող Հայաստան, Համերաշխություն և Մեկ Հայաստան կուսակցությունների դաշտում է, հատկապես, Ապրելու երկիր կուսակցության ավագանու անդամների մանդատները վայր դնելու հայտարարությունից հետո:
ՔՊԿ օգտին քվեարկած ավագանու անդամ Նախշուն Յազուլյանի՝ կուսակցության դիրքորոշումը չարտահայտող քվեարկությունը չպետք է դառնա իր խղճի և մտքի կամոք քվեարակած մարդու հասցեին տարբեր վայրահաչոցների, վիրավորական որակումների առիթ, ինչպիսին հիմա է: Նման վարքագիծը որևէ առնչություն չունի քաղաքական կամ մարդկային բարոյականության հետ և պետք է դատապարտվի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին