Վիվա-ՄՏՍ-ն այլևս չի արձագանքելու «Ժողովուրդ»-ի հրապարակումներին
Վիվա-ՄՏՍ-ը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Հաշվի առնելով մի շարք լրատվամիջոցներից ստացված պարզաբանումների դիմումները՝ հայտնում ենք, որ ինչպես արդեն նշված է մեր 31.08.2022թ-ի տարածած հայտարարության մեջ, Վիվա-ՄՏՍ-ը այլևս չի արձագանքելու «Ժողովուրդ» օրաթերթի/armlur.am փոխկապակցված կայքի նույնաբովանդակ շարունակական հրապարակումներին:
Ինչ վերաբերում է ընկերության հնարավոր վաճառքի հետ կապված տեղեկություններին, ապա հարցմամբ պահանջված այս տեղեկությունները կարող են չտրամադրվել՝ ըստ ընկերության հայեցողության, քանի որ դրանք հանդիսանում են Վիվա-ՄՏՍ-ի առևտրային գաղտնիք՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչպե՞ս են ադրբեջանցի հատուկ ծառայության աշխատակիցները կարողացել ձեռք բերել «Վիվա սելլ»-ի հեռախոսային քարտեր
- «Ժողովուրդ». Ինչո՞ւ են վաճառում «Վիվա ՄՏՍ»-ը, և ո՞վ է հավանական գնորդը