Այս ամենի ողջամիտ շարունակությունը մեկն է՝ կառավարությունը պետք է դադարեցնի ԲՈւՀ-երի միավորումը.Տիգրան Թորոսյան
Ցավոք սրտի, երեկ պարոն նախարարի՝ լրագրողների հետ հնչեցրած մտթերը բացարձակապես որևէ ձևով չեն ցրում այն հիասթափությունը, վրդովմունքը որ այս օրերին առաջացել է համալսարանում»,-հայտարարեց ԱԺ նախկին նախագահ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքականության ամբիոնի վարիչ Տիգրան Թորոսյանը՝ համալսարանի գիտական խորհրդի նիստում:
Թորոսյանը տարակուսեց, որ հանդիպմանը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկա չէ, այն դեպքում, երբ ԲՈւՀի գիտխորհուրդն անձամբ է նրան առաջարկել ներկա գտնվեր:
Հայտարարելով, որ նախարարն անտեսել է ԲՈւՀ-ի 4500 ուսանողի և 700 աշխատակցի՝ Թորասյանն ասաց. «Չնայած այսօրվա այս գործելաոճը, պահվածքն ակնհայտորեն շարունակությունն է այն գործելաոճի, որը հենց սկսզբից որդեգրել է նախարարությունն ու անձամբ նախարարը: Գաղթագողի պատրաստել կառավարության որոշումը, գաղթագողի ընդունել և փաստի առաջ կանգնեցնել 5000 հոգուց ավելի այս կոլեկտիվին, անթուլատրելի է: Եթե նախարարը որոշում է, որ մեր նախարարը չէ, եթե այս համալսարանը նախարարությանը չէ, եթե մարդիկ չեն հասկանում, որ 5000 հոգուց ավել մարդկանց հանդեպ պետք է տարրական վերաբերմունք ու հարգանք ցուցաբերել, ապա, անկեղծ ասած, համոզված եմ, որ մեզ նման նախարար պետք չէ, թող գնա դառնա այն կառույցի ղեկավարը, ում հետ այսօր հանդիպում է ու ավելի կարևոր հարցեր ունի»:
Ամբիոնի վարիչը հայտարարեց, որ եթե անգամ իրավական հիմքեր չկային ԲՈւՀ-երի միավորման մասին նախագիծը համալսարան ուղարկելու, ապա այն բարոյական նորմերի շրջանակում պետք է արվեր:
«Ծանոթացել եմ նախագծի հիմնավորմանը և կարող եմ ասել, որ անհեթեթ բառակույտ է և իմ կարծիքը կարող եմ հիմնավորել ցանկացած տեղ և մարդում: Մատերի վրա, տնավարի նման հարցեր լուծելն անընդունելի է մեզ համար: Այս ամենի ողջամիտ շարունակությունը մեկն է՝ կառավարությունը պետք է դադարեցնի այս գործընթացը, որից հետո մենք պատրաստ ենք մեր համալսարանի զարգացման հարցերը քննարկենք կառավարության ցանկացած ներկայացուցչի և մասնագետի հետ:
Շատ հաճած, ցավոք սրտի, շատ բաներ ոմանք նախաձեռնում են ու հետո ամբողջ մի ժողովրդի ու պետության կանգնեցնում են աղետի առաջ, սա մենք տեսել ենք ու՝ ոչ մեկ անգամ»,-հայտարարեց Թորոսյանը:
Նա խայտառակ ու ամոթալի համարեց համալսարի դիմաց ոստիկանության ջոկատների հայտնվելու փաստը և կրկին հայտարարեց, որ կառավարությունը պետք է դադարեցնի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական և Մանկավարժական համալսարանների միավորման գործընթացը, որից հետո կքննարկեն ԲՈւՀ-երի զարգացման հեռանկարները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում