Զաֆրանի աշխարհի ամենամեծ բեռն Իրանից ուղարկվել է Կատար
Զաֆրանի աշխարհի ամենամեծ առևտրային պայմանագրի առաջին խմբաքանակն Իրանից ուղարկվել է Կատար, գրում է ParsToday-ը։
Համաշխարհային շուկաներում Իրանի անունն ասոցացվում է զաֆրանի հետ, և դժվար թե հնարավոր լինի գտնել երկիր, որն Իրանից զաֆրան չի ներկրում:
Իրանն աշխարհում զաֆրանի առաջին և ամենամեծ արտադրողն ու արտահանողն է։ Աշխարհում զաֆրանի ավելի քան 90%-ն արտադրվում է Իրանում։
Աշխարհում իրանական զաֆրանի դիրքի բարելավման և մշակումն ավելի զարգացնելու նպատակով, Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերից մի քանի ամիս առաջ, Իրանի և Կատարի միջ կնքվել է զաֆրանի գնման ամենախոշոր պայմանագիրը՝ 300 մլն դոլար նախնական արժեքով և 200 տոննա քաշով:
Գնված զաֆրանի երկրորդ բեռնափոխադրումը Կատար տեղի կունենա հաջորդ շաբաթ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները