«Ամերիկացի» ֆիլմը Woodstock կինոփառատոնում ճանաչվել է «Lավագույն գեղարվեստական ֆիլմ»
Ռեժիսոր Միքայել Ա. Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը Woodstock կինոփառատոնում ճանաչվել է հաղթող «Lավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում։ Միաժամանակ ֆիլմի օպերատոր Ղասեմ Էբրահիմյանը նույն կինոփառատոնում ստացել է «Lավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային կինոկենտրոնից։
Օրեր առաջ Համբուրգի կինոփառատոնում, որտեղ ներկայացված էին 100-ից ավելի ֆիլմեր, «Ամերիկացի» ֆիլմը ստացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը։
Ֆիլմը պատմում է ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհ էր դարձել: Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը:
Ռեժիսոր և սցենարիստ՝ Միքայել Ա. Գուրջյան, օպերատոր՝ Ղասեմ Էբրահիմյան, դերասաններ՝ Հովիկ Քէուչկերեան, Միխայիլ Տրուխին, Նելլի Ուվարովա, Ժան - Պիեր Նշանյան, պրոդյուսերներ՝ Արման Նշանյան, Սոլ Տրիոն, Պատրիկ Մալխասյան, Անի Որսկանյան, արտադրող ընկերություն՝ People Of Ar Productions:
Ֆիլմը ստացել է պետական ֆինանսական մասնակի աջակցություն ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ի կողմից: