Հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է․Human Rights Watch
2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունը ռազմական հանցագործություն է, որը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Այս մասին այսօր հայտարարել է Human Rights Watch-ը, որը վերլուծել է հոկտեմբերի սկզբին սոցցանցերում հրապարակված տեսանյութը, որում ցուցադրվում է առնվազն 7 հայ գերիների գլխատումը՝ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից.
«Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ իրենց դատախազության կողմից սկսված հետաքննությունն արդյունավետ լինի և հանգեցնի դրա համար պատասխանատու զինվորների և հրամանատարների հետապնդմանը», - ընդգծել է կազմակերպությունը։
«Հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է»,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:
«Ադրբեջանի իշխանությունները հետաքննություն են սկսել, որը, բացի պատասխանատվության ենթարկելուց, պետք է երաշխավորի, որ նման վայրագություններն այլևս երբեք չեն կրկնվի»,- ասել է նա և հավելել․
«Այս զինվորները գերի են ընկել և վայր դրել զենքերը։ Նրանց գերեվարողները պարտավոր էին մարդկայնորեն վերաբերվել նրանց, փոխարենը ադրբեջանական ուժերը սառնասրտորեն գնդակահարեցին նրանց։ Հիմա նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն»:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Տեսանյութի իրադարձությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ին Հայաստանի տարածքի վրա
- Տեսանյութն ակնհայտորեն ցույց է տալիս հայ ռազմագերիների մահապատժի ենթարկվելու փաստը․ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ
- ՄԻՊ. Տեսանյութը նոր է, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին
- Սպանված հայ զինծառայողի նկարն ու տեսանյութն ադրբեջանցիները WhatsApp-ով ուղարկել են կնոջը. «Թաթոյան» հիմնադրամ
- Նույն տեսանյութում ադրբեջաներով նշում են, որ սպանել են ևս 2 կին զինծառայողի և ցուցադրում են նրանցից մեկի խոշտանգված դին