Եթե կազմաքանդվում է պետության անվտանգության համակարգը՝ այն դառնում է աղետ. Արթուր Ղազինյան
«Հայաստանին և Արցախին սպառնող վտանգը չի վերաբերում միայն այստեղ և Արցախում բնակվող մեր հայրենակիցներին, այն վերաբերում է աշխարհի բոլոր հայերին»,-ասուլիսում հյատնեց ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ բացատրելով, թե ինչու է իր նախաձեռնած «Համահայկական կոնսիլիում» կազմակերպությունը համահայկական:
Նրա խոսքով՝ կազմակերպությունը դեռ իրավաբանորեն չի գրանցվել, բայց արդեն փաստացի 2-ից ավել ամիս գործում է:
Ղազինյանի խոսքով՝ եթե չլինի Հայաստան և Արցախ՝ մեծ հարցական է լինելու աշխարհում հայ ներկայանալու հարցը:
Բանախոսը բացատրեց, որ «կոնսիլիումը» նշանակում է հաշտեցում, որը վերաբերում է Հայաստանում առկա ներքին տարաձայնությունների վերացմանը, ինչպես նաև արտաքին հակասություններին:
Նա հայտարարեց, որ այսօր վտանգված է հայկական պետականությունը:
«Այսօր ՀՀ-ի և Արցախի թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է: Կրթական համակարգը պետք է տեղափոխվի անվտանգության համակարգ, առողջապահական համակարգը պետք է դառնա անվտանգությունը, քաղաքականը՝ ևս անվտանգություն է, նաև՝ արտաքին քաղաքականությունը:
Եթե կազմաքանդվում է անվտանգության համակարգն՝ այն դառնում է աղետ, հետևաբար բոլոր ոլորտների սիներգիան հանգելու է անվտանգության»,-հայտարարեց Ղազինյանը:
Նրա կարծիքով՝Հայաստանի իշխանությունը չգիտի, թե ինչ է ուզում, իսկ իր ստեղծած «Համահայկական կոնսիլիում» ուղեղային կենտրոնը, որը բաղկացած է մի քանի տասնյակ հայտնի մասնագետներից, պետք է մասնագիտորեն սահմանի այդ առաջնահերթությունները:
Արթուր Ղազինյանը հայտարարեց, որ առայժմ նրանց անունները չեն հրապարակվելու:
Հարակից հրապարակումներ`
- Ղազինյան. Հապաղելը կործանում է
- Ղազինյան. Խնդիրը պետք է լուծվի վերքաղաքական ու վերկուսակցական հարթության մեջ
- Ղազինյան. Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու մասին
- Իշխանության համար կռիվն այսօր արդիական չէ. Արթուր Ղազինյան