Ռուս խաղաղապահներին այլընտրանք չենք տեսնում, բայց դա չի նշանակում՝ Արևմուտքին դեմ ենք. Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կոչ է անում հայ ժողովրդին լինել իմաստուն, անթույլատրելի է համարում ցանկացած հայ ունենա հակառուսական կամ հակաամերիկյան կեցվածք։
«Ինչո՞ւ։ Նախ և առաջ մենք սփյուռք ունեցող ժողովուրդ ենք։ 3 միլիոն հայ ապրում է Ռուսաստանում։ Այն ապուշը, որը հակառուսական կարծիքներ է արտահայտում, չի՞ մտածում մեր հայրենակիցների մասին, որ կարող է այդ կապը կտրվի։ Կամ այն ապուշը, որ հակաարևմտյան է, չի՞ մտածում, որ 2 միլիոն հայ կա Ամերիկայում»,- Երևանում լրագրողների հետ ճեպազրուցում ասաց Դ. Բաբայանը։
Նա նշեց, որ աշխարհում երկու ժողովուրդ, պետություն կա, որ կարող է նորմալ հարաբերություններ պահպանել և Արևմուտքի, և տարբեր երկրների հետ՝ հրաներն ու հայերը, քանի որ ունեն սփյուռք։
«Եթե դա չենք օգտագործում, կամ ապուշ ենք կամ հակաազգային քաղաքականություն ենք վարում։ Հետևաբար, Ռուսաստանը մեզ համար եղբայրական երկիր է, Արևմուտքն էլ մեզ համար թշնամի չէ, քանի որ մենք ունենք սփյուռք։ Դրա համար մենք ռուս խաղաղապահներին այլընտրանք չենք տեսնում, բայց դա չի նշանակում, որ մենք դեմ ենք Արևմուտքին»,- ասաց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ անառողջ է համարում, օրինակ Ֆրանսիայի մեղադրանքները Ռուսաստանին։
«Սա մեր գործը չէ։ Շատ ավելի լավ կլիներ, որ նույն ժողովրդավարական երկիրը հստակ ասի՝ չի տեսնում ժողովրդավարական Արցախը տոտալիտար Ադրբեջանի կազմում»,- ասաց Արախի ԱԳ նախարարը։
Նա նշեց, որ ղարաբաղյան հակամարտության երեք կողմ կա՝ Ադրբեջանը, Արցախը, Հայաստանը ներգրաված է եղել, որովհետև Արցախի դեմ եղել է ագրեսիա և մայր Հայաստանը որպես անվտանգության երաշխավոր պաշտպանել է Արցախին, և կա երեք միջազգային կողմ՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա։
«Հիմա սա է ձևաչափը։ Կոչեք դա Մինսկի խումբ, կոչեք՝ չգիտեմ այլ ձևաչափ, բայց սա ընդունված ձևաչափ է և այդ երկրներն այստեղ ունեն շահեր, ունեն հնարավորություններ։ Հիմա՝ Ռուսաստանը միակ երաշխավորն է Արցախի անվտանգության, սա պարզ է, բայց ԱՄՆ-ն միակ երկիրն է, որը դեռևս քաղաքական առումով կարող է զսպել Թուրքիային։ Արևմուտքում իմ հանդիպումների ժամանակ նույնպես դա շեշտել եմ։ Կանցնի ևս մեկ-երկու տարի, դա լինելու է անհնարին և կտեսնենք, որ կրկնվում է նացիստական Գերմանիայի օրինակը, երբ որ օգնում էին, վերջում այդ հրեշը բոլորին վնաս տվեց»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Հարակից հրապարակումներ`
- Էդուարդ Աղաջանյան. Արցախցիների անվտանգության երաշխավորը ռուսական խաղաղապահ առաքելությունն է
- Ադրբեջանը մոտակա օրերին ՌԴ խաղաղապահ ուժերի՝ Արցախից դուրս գալու վերաբերյալ կեղծ լուրեր է տարածում. ԱԱԾ
- Արման Ղուկասյան. Պետք է գիտակցենք, որ ռուս խաղաղապահների այլընտրանքը կարող են լինել թուրքերը
- Արցախի ԱԽ քարտուղարը դիմել է ռուս խաղաղապահ զորակազմին
- Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սմ չեն տեղաշարժվի. ՌԴ դեսպանորդ
- ՌԴ ԱԳՆ. Ռուս խաղաղապահներին ուղղված քննադատություններն արդարացված չեն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը