Այսօր Երևան է ժամանում ԵՄ դիտորդների խումբը
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնում է, որ այսօր Երևան է ժամանում Եվրոպական միության դիտորդական խումբը։
«Այսօր ԵՄ դիտորդների առաջին խումբը ժամանում է Երևան։ 27 անդամ երկրներն արագ են գործել՝ Հայաստանի հարցմանը արձագանքելու համար։ Տեղակայման նպատակն է լինելու վերահսկել իրավիճակը և աջակցել տեղում Հայաստան-Ադրբեջան սահմանային իրավիճակի կայունացմանը»,- գրել է Կլաարը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպման հայտարարության համաձայն՝ «Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Հայաստանը պետք է պահանջի՝ ԵՄ առաքելությունը տեղակայվի այն տարածքներում, որը եղել է մինչև 2021-ի մայիսի 12-ը
- ԵՄ-ն արդեն ունի որոշում՝ փաստահավաք առաքելություն ուղարկելու մասին․ Միրզոյան
- Մենք ԵՄ առաքելությունը դիտարկում ենք որպես Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորմանը միջամտելու փորձ․ Զախարովա
- Էդուարդ Աղաջանյան. Արցախցիների անվտանգության երաշխավորը ռուսական խաղաղապահ առաքելությունն է
- Ռուս փորձագետ. ԵՄ առաքելությունը կարող է փրկարար փայտիկ դառնալ Հայաստանի վարչապետի համար
- Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով. հայտարարություն