Comedy Woman-ի աստղը Հայաստան մեկնող բոլոր ռուսաստանցիներին կոչ է արել հարգել հյուրընկալ հայերի ավանդույթները
KVN-ի և Comedy Woman կատակերգական հաղորդաշարի նախկին մասնակից Ելենա Բորշչևան Հայաստան մեկնել ցանկացող ռուսներին կոչ է արել հարգել տեղական ավանդույթները։ Նա նման գրառումը տեղադրել է իր Telegram ալիքում։
Բորշչևան ասաց, որ վերջերս այցելել է Հայաստան, որտեղ, ըստ նրա, շատ ռուսներ են տեղափոխվել: Այս կապակցությամբ նրան ճանաչած տեղի բնակիչները ենթադրել են, որ «Comedy Woman»-ի աստղն արտագաղթել է և ցավակցել են նրան։ Սրան ի պատասխան դերասանուհին պարզաբանել է, որ «պարզապես այցելու» է։
«Ուզում եմ դիմել բոլորին, ովքեր տեղափոխվել են կամ պատրաստվում են տեղափոխվել, հիշեք, որ Հայաստանում հյուր չեն գնում սփական «սամովարով», աշխատեք հարգել հյուրընկալ հայերի ավանդույթներն ու մշակույթը»,-գրել է Բորշչևան։
KVN-ի նախկին մասնակիցը նաև նշել է. «Եվ վերջինը՝ ես, իհարկե, գիտեի, որ հայերը հումորի հիանալի զգացում ունեն, (հնարավորություն եմ ունեցել ընկերներ ձեռք բերել, և աշխատել, ինչը շարունակում եմ): Բայց հենց այս ճամփորդության ժամանակ ես զգացի այս ժողովրդի պատմությունը, խորությունը, պատմական տարածքների ցավը և, անկախ ամեն ինչից, ապրելու ցանկությունն ու հավատը լավագույնին»:
Նա վստահեցրեց, որ մտադիր է ապագայում կրկին այցելել Հայաստան։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Գործող իշխանությունների ամբողջ հույսը միայն գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունն են
- Հայաստանում Հնդկաստանի դեսպան․ Դյուրացված վիզային ռեժիմը խրախուսում է այցերն ու զբոսաշրջությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է