Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հանրապետությունում կանցկացվեն զորահավաքներ
Բելառուսը պլանավորել է զորահավաքներ անցկացնել զինապարտների համար, որպեսզի գնահատի երկրի պատրաստվածությունը «անսպասելի իրավիճակների ժամանակ»: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը։
«Նախագահը ևս մեկ անգամ խնդրում է ստուգել զինված ուժերի, տարածքային պաշտպանության զորքերի պատրաստվածությունն անսպասելի իրավիճակների համար, հետևաբար կանցկացվեն ուսումնամարզական հավաքներ՝ ստուգելու, թե ովքեր են հաշվառված, պիտանի են արդյոք զինվորական ծառայության համար»,-ասել է ԱԳ նախարարը՝ «Նյուզ» թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, այն անհրաժեշտ է, որպեսզի չզորակոչվեն հաշմանդամները կամ մարդիկ, ովքեր չպետք է ծառայեն բանակում։
«Այնուհետև, պլանի համաձայն, այն մարդիկ, որոնց համար նախատեսված է, վերապատրաստում կանցնեն զորավարժարաններում, որպեսզի հիշեն զենքի հետ վարվելու հմտությունները»,- արունակեց նախարարը։
Մակեյը նշել է, որ Մինսկը հետևում է ԶԼՄ-ների տեղեկատվությանը այն խնդիրների մասին, որոնք երբեմն առաջանում են Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի ժամանակ։ «Հաշվի առնելով, որ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի զինված ուժերի կառուցվածքը նույնն է, մենք ունենք զորքերի մեկ տարածաշրջանային խմբավորում, մենք, իհարկե, պետք է ուշադրություն դարձնենք նման թերություններին»,-պարզաբանել է նա։ Միաժամանակ Մակեյը կարծիք է հայտնել, որ Բելառուսում նման խնդիրներ չկան։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ում մոբիլիզացիայից հետո քնապարկերի, առաջին անհրաժեշտության դեղերի գները 10-20%-ով աճել են
- ՌԴ-ում մոբիլիզացման ենթակա քաղաքացին կրակել է զինկոմիսարիատի ղեկավարի վրա
- ՌԴ-ում մոբիլիզացիայից հետո Ռուսաստանից Վրաստան է մուտք գործել օրական 1511 ավտոմեքենա
- Մոբիլիզացիա Ռուսաստանում. Վերին Լարսում խցանումներ են գոյացել
- ՌԴ-ում մոբիլիզացված զինծառայողն նվազագույնը 1 մլն դրամ ավել կվճարվի, քան 44-օրյա պատերազմին մոբիլիզացվածը