Մարությանի տեղադրած վերելակն ամիսներով չի աշխատում. Գալշոյան 18-ի բնակիչները նորից մնացել են շահագործման ժամկետն անցած վերելակի հույսին
Երևանի Գալշոյան 18 հասցեում գտնվող 16 հարկանի շենքի բնակիչները չեն հիշում՝ վերջին անգամ երբ են օգտվել Հայկ Մարությանի օրոք տեղադրված նոր վերելակից։
Բարձրահարկի բնակիչները կրկին մնացել են նախկինների օրոք չփոխված կեղտոտ ու դղրդացող, շահագործման ժամկետը լրացած վերելակի հույսին։ Շատերը նախընտրում են նույնիսկ 13 հարկ ոտքով բարձրանալ-իջնել, քան հին վերեկակից օգտվել. ապահով չէ։
Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն անձամբ էր ներկայացնում նոր վերելակների հնարավորությունները, մանրամասնում չափերը, նշում, որ անցել են տեխնիկական փորձաքննություն, իր երբեմնի քաղաքական առաջնորդի ոճով մեղադրում նախկիններին, որ նախկինները 28 տարում ընդամնեը 35 վերելակ են փոխել, ինքը երկու տարում՝ 520։
Չնայած վերելակի վրա գրություն կա՝ անսարքության դեպքում քաղաքապետարանի թեժ գծին 1-05 ին զանգելու մասին, բնակիչները Panorama-ին հայտնեցին՝ զանգերին շատ դեպքերում արձագանքող չի լինում։
Panorama.am-ն էլ այսօր երկար փորձում էր թեժ գիծ ահազանգել, խնդրի մասին ևս մեկ անգամ տեղեկացնել։ Ապարդյուն։ Բոլոր օպերատորները զբաղված էին, նույնիսկ մի քանի րոպե սպասելու ու հաջորդ զանգերի դեպքում։
Panorama.am-ը քաղաքապետարանի լրատվության վարչությունից հետաքրքրվեց՝ արդյոք տեղյա՞կ են վերելակի անսարքության մասին, ինչո՞ւ չի վերանորոգվում, ե՞րբ կգործի նոր վերալակը։
Քաղաքապետրանից խոստացան հարցերին պատասխանել ավելի ուշ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան