ԱԱ-2022-ին չմասնակցած լավագույն 10 ֆուտբոլիստները
Կազմվել է այն լավագույն ֆուտբոլիստների տասնյակը, ովքեր բաց կթողնեն Քաթարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի առաջնությունը։ «Արմսպորտ»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կայքը։
Առաջին երեք տեղերը բաժին են հասել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին և շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, ում թիմերը չեն նվաճել Աշխարհի առաջնության ուղեգիր, ինչպես նաև վնասվածք ստացած արգենտինացի Պաուլո Դիբալային։
Թոփ 10 ֆուտբոլիստները, ովքեր բաց կթողնեն 2022 թվականի Աշխարհի առաջնությունը.
1․ Էրլինգ Հոլանդ (Նորվեգիա, Մանչեսթեր Սիթի)
2․ Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա, Միլան)
3․ Պաուլո Դիբալա (Արգենտինա, Ռոմա)
4․ Մոհամեդ Սալահ (Եգիպտոս, Լիվերպուլ)
5․ Լուիս Դիաս (Կոլումբիա, Լիվերպուլ)
6․ Վիկտոր Օսիմեն (Նիգերիա, Նապոլի)
7․ Մարտին Էդեգոր (Նորվեգիա, Արսենալ)
8. Էլդոր Շոմուրոդով (Ուզբեկստան, Ռոմա)
9. Ռիյադ Մահրեզ (Ալժիր, Մանչեսթեր Սիթի)
10. Ջանլուիջի Դոննարումա (Իտալիա, ՊՍԺ)
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը կանցկացվի Քաթարում` նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան