ԱՄՆ-ում մոտալուտ համաշխարհային ճգնաժամը համեմատել են գնացքի վթարի հետ
Համաշխարհային տնտեսությունում սպառնալիքները զգալիորեն աճում են, Newsweek-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Տնտեսական խորհրդատուների խորհրդի նախկին ավագ տնտեսագետ և Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Նուրիել Ռուբինին:
«Համաշխարհային տնտեսական իրավիճակը հիշեցնում է գնացքի վթարի դանդաղեցված կադր»,- ասել է նա։
Հոկտեմբերին հրապարակվել է նրա գիրքը, որում ներկայացրել է 10 վտանգավոր միտումները, որոնք սպառնում են ապագայում։ Պրոֆեսորը գրել է, որ գուշակել է մի երևույթ հաջորդ տասնամյակում, որը նա անվանել է «Բոլոր պարտքային ճգնաժամերի մայրը»:
Նա նաև նշել է, որ աշխարհը ընկղմվել է «աշխարհաքաղաքական դեպրեսիայի մեջ»:
Համաշխարհային տնտեսությունը նման վիճակի հասցրած գործոններից պրոֆեսորը նշել է Չինաստանի և Թայվանի միջև լարվածությունը, Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակումը, Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունը և այլն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին