Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ալեն Սիմոնյանի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-ին Երևանում հանդիպում է ունեցել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել են արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր:
ԱՀ նախագահը ներկայացրել է Արցախի Հանրապետության իշխանությունների սկզբունքային դիրքորոշումը Արցախի հիմնախնդրի խաղաղ ու արդարացի կարգավորման շուրջ՝ ընդգծելով այդ հարցում խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը:
Իր հերթին Ալեն Սիմոնյանը ներկայացրել է վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ հանդիպումների, այդ թվում՝ օրեր առաջ ՌԴ կատարած այցի մանրամասները թեմայի շուրջ:
Հանդիպմանը կարևորվել է միասնական ջանքերով հայկական զույգ պետությունների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարումը: