Ես հասկանում եմ, որ իշխանությունը պահելու համար դա շատ լավ է, բայց մի արեք այդպես․ Բրյուսովի ուսանողը՝ պաշտոնյային
Բրյուսովի անվան պետական համալսարանում այսօր հրավիրվել էր հանդիպում-քննարկում ,որի ընթացքում համալսարանի դասախոս Նարեկ Մարգարյանն ասաց, որ բուհի միավորմամբ վերացվում է մրցակցությունը, ինչը բերելու է կրթության ոլորտում լճացման
«Եթե այս համալսարանը կարողացել է ստեղծել Քաղաքագիտության ամբիոն, որին նախընտրում են դիմել,կամ լրագրության բաժին, ոչ թե դիմում են ԵՊՀ, այլ Բրյուսով։ Ինչո՞ւ եք մրցակցությունը սպանում։ Դուք միայն կբերեք լճացում, որովհետև մրցակցության բացակայությունը՝ լճացումն է»,- ասաց նա։
Ելույթ ունեցան նաև բուհի ուսանողները։Ուսանողները պնդեցին, որ մինչև վերջ պայքարելու են և գնալու են մինչև վերջ։
«Մենք եղել ենք Բրյուսովի ուսանող, պետք է ավարտենք Բրյուսովի ուսանող»,- ասաց ուսանող Կատարինան։
Ուսանող Էդգարն էլ հավելեց ․ «Մենք դեմ ենք լինելու, քանի որ դուք այդպես էլ չպատասխանեցիք, թե ինչ հիմքով եք միավորում համալսարանները։ Ես սովորում եմ քաղաքագիտություն։ Ես չեմ ընտրել ԵՊՀ-ն՝իմանալով Բրյուսովի ծրագիրը։ Այստեղից ես շատ հանգիստ կարող եմ ընդումվել Եվրոպական բուհ, որը չի տալիս ԵՊՀ-ն։ Այս մրցակցությունն արդեն ՀՀ-ին պետք չէ՞։ Եթե չլինի մրցակցություն, տարակարծություն, ուսանողները մտածելու են նույն ձև։ Ես հասկանում եմ, որ իշխանությունը պահելու համար դա շատ լավ է,որ բոլորը նույն ձև մտածեն, բայց մի արեք այդպես։ Ուսանողներին մի՛ վիրավորեք»։
Ուսանող Արմանն էլ նշեց, որ Բրյուսովն իր համար ընտանիքի պես է։ Արդեն յոթ տարի ուսանող է և չի էլ պատրաստվում գնալ այլ համալսարան։
«Մենք մինչև վերջ պայքարելու ենք՝լինի դրսում,թե ներսում։ Մենք այդ ձևերին լավ տիրապետում ենք։ Կուսակցական չեմ, ուղղակի իմ համալսարանի համար կգնամ մինչև վերջ։ Խնդրում եմ հարցին խելամիտ լուծում տվեք։ Բրյուսովի, Մանկավարժական ու Ֆիզկուլտուրայի համալսարաններն իրար միացնելը հեքիաթ է»,- ասաց ուսանողը։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ սկզբունքով եք իմ տունը որոշել ոչնչացնել. Բրյուսովի դասախոսը՝ ԿԳՄՍ նախարարին
- Հայտնի չէ՝ 90 տարվա պատմություն ունեցող Բրյուսովի անվան համալսարանի միավորումով ինչ խնդիր են ուզում լուծել. ռեկտոր
- «Սթափվեք». Բրյուսովի համալսարանի դասախոսներն ուղերձով դիմել են մի քանի ուսանողների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան