Ի՞նչ սկզբունքով եք իմ տունը որոշել ոչնչացնել. Բրյուսովի դասախոսը՝ ԿԳՄՍ նախարարին
«Դամոկլյան սուր է կախվել Երևանի խորհրդանիշներից մեկի գլխին»,- Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը Մանկավարժականին միավորելուն նվիրված քննարկմանն ասաց Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նատալյա Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ դասախոսները, ուսանողները դեմ եմ այդ միավորմանը։ «Մեր երեխաները՝ ուսանողները, դեմ են այդ որոշմանը և երեկվաից անձրևի տակ կանգնած պահանջում են Բրյուսովի համալսարանին հանգիստ թողնել։ Մենք թույլ չենք, որ համալսարանն այդպես ողբերգական ավարտ ունենա իր փայլուն պատմությունից հետո»,- նշեց պրոֆեսորը։
Նատալյա Խաչատրյանը նկատեց, որ այս կարևոր քննակմանը չի մասնակցում ԿԳՄՍ նախարարը։
«Ցավում եմ, որ նախարարն այսօր ավելի կարևոր գործեր ուներ, քան կրթօջախում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, բայց կուզեմ իրեն մեկ հարց տալ։ Նախ՝ անհասկանալի որոշում է միավորումը սկսել Բրյուսովի համալսարանից, որը հանրապետության բուհերի առաջին եռյակում է։ Ես գրեթե 50 տարի համալսարանում եմ և իրավունք ունեմ հարցնելու՝ ի՞նչ սկզբունքով եք իմ տունը որոշել ոչնչացնել», -ասաց պրոֆեսորը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում