Երբեք դեմ չենք եղել Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, բայց Ադրբեջանն ասում է՝ չենք բանակցելու որպես կողմի հետ. Բաբայան
«Մենք երբեք դեմ չենք եղել Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, ընդհակառակը, երբ 1996-97 թվականներից հետո Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացի մի հատվածից, ոչ լրիվությամբ, մշտապես կոչ էինք անում վերականգնել լիարժեք ձևաչափ»,-Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Նա նշեց, որ հիմա այս ձևաչափի վերականգնումը նույնպես մնացել է իրենց օրակարգում, բայց այդ բանակցությունները չպետք է տեղի ունենան միջազգային ճանաչված հարթակից դուրս, այսինքն գոյություն ունի մեկ միջազգային ճանաչված հարթակ՝ Մինսկը, կան ընդունված մի շարք փաստաթղթեր, որտեղ նշված են, որ Արցախը և բանակցությունների, և հակամարտող կողմ է։
Հարցին՝ Հայաստանի իշխանությունները ձեռք բերե՞լ են պայմանավորվածություն, որ այդ երկխոսությունը հնարավոր է, Արդբեջանից ստացե՞լ են այդ համաձայնությունը, Դ. Բաբայանը պատասխանեց. «Ադրբեջանն ինքն ասում է, որ չի ուզում։ Ադրբեջանն ասում է՝ մենք չենք բանակցելու որպես կողմի հետ, մենք էլ ասում ենք՝ վերականգնվի ձևաչափը, բանակցենք, բայց եթե ինչ որ մեկը մտածում է, որ բանակցությունները պետք է ստանան այն երանգը, որ աբորիգեն ինչ-որ մի ցեղախումբ, ի դեմս Արցախի, պետք է գնա և մայր երկրի հետ փոշմանած խնդրի, որ կներես մայր երկիր, այսինքն Ադրբեջան, ղալաթ ենք արել, հիմա գալիս ենք ներողություն ենք խնդրում, նորից մեզ ընդգրկեք ձեր կազմը, դա չի լինելու»։
Արցախի ԱԳ նախարարի խոսքով, հայաստանյան իշխանությունները, բնական է, հասկանում են այս ամենը, քանի որ սա ամբողջ արցախցիկների, Արցախի քաղաքական ուժերի հավաքական կարծիքն է։
Նա նշեց, որ ոչ մի պայմանավորվածություն, ոչ մի պայմանագիր կնքված չկա, այսինքն չկա փաստաթուղթ, որտեղ նշված լինի Արցախն Ադրբեջանի կազմում է կամ Հայաստանը հրաժարվում է Արցախից. «Քննարկումների փուլում է այդ ամենը, հետևաբար պետք է աշխատենք ողջ հայությունը լինի միասնական, քանի որ Արցախի փրկությունից, Արցախի ապագայից է կախված նաև հայ ժողովրդի ապագան։
Ես չեմ հավատում և նույնիսկ չեմ ուզում հավատալ, որ Հայաստանը կարող է հրաժարվել Արցախից, դա կլինի հայոց պատմության վերջին կետը»։
Հարակից հրապարակումներ`
- Դեմ չենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն, սակայն անընդունելի է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս. Բաբայան
- Արցախցիների հետ պետք է անկեղծ խոսել, որ մարդիկ պատրաստ լինեն ամենաբարդ, ամենածանր իրավիճակներին. Աբրահամյան
- Արցախցի. Վերջին շունչն է սա, մեր ցասումն ենք արտահայտում ի լուր աշխարհի
- Էդուարդ Աղաջանյան. Արցախցիների անվտանգության երաշխավորը ռուսական խաղաղապահ առաքելությունն է
- Այս պայմաններում շարունակել բանակցություններն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, թուլամորթություն է, նվաստացուցիչ մեր ժողովրդի համար. Վազգեն Մանուկյան
- Երևանում արցախցի պատգամավորներին հավատացրել են՝ օրակարգում չկա փաստաթուղթ, որը կարող է վնաս բերել Արցախին ու Հայաստանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան