Թուրքիայի խորհրդարանն օրինականացրել է ապատեղեկատվության համար քրեական հետապնդումը
Թուրքիայի խորհրդարանը հինգշաբթի օրն ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է մինչև երեք տարվա ազատազրկում ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հրապարակված այն հաղորդագրությունների համար, որոնք կճանաչվեն ապատեղեկատվություն։ Թուրքական TRT պետական հեռուստաալիքի ներկայացրած լուրին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։
Օրինագիծը խորհրդարան է ներկայացվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախաձեռնությամբ։ Հանրության մեջ ամենամեծ քննադատությունն առաջացրեց գործող քրեական օրենսգրքի 29-րդ հոդվածում նախագծով նախատեսված փոփոխությունը, ըստ որի՝ «հասարակությանն ապակողմնորոշող ճանաչված տեղեկատվությունը որակվում է որպես քրեորեն պատժելի արարք»։
Ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ օրինագիծը խախտում է ընդհանուր ընդունված սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, գրաքննության դրսևորում է, և պահանջում է այն հանել խորհրդարանում քննարկումից։ Ի պատասխան՝ Էրդողանի կուսակցությունը մատնանշել է, որ օրինագծի ընդունման նպատակն է «պաշտպանել հասարակությունը լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում իշխանությունների հասցեին ապատեղեկատվությունից և կեղծ մեղադրանքներից»։
Ընդդիմությունը, սակայն, կարծում է, որ իշխանություններն օգտագործում են վարչական ռեսուրսները՝ թույլ չտալու նրան հաղթել 2023 թվականի հունիսին Թուրքիայում նախատեսված համընդհանուր ընտրություններում։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան նախատեսում է կառուցել երկրորդ ատոմակայանը․մանրամասներ Պուտին-Էրդողան հանդիպումից
- ԱՄՆ-ը հանում է Թուրքիայի դեմ սահմանած F-16-երի գործարքի սահմանափակումները
- Վրաստանն ու Թուրքիան քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության առաջնահերթությունները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները