Լեհաստանում վախեցել են ՄԻԱՎ-ով հիվանդների ռեկորդային թվից. ո՞րն է պատճառը
Ընթացիկ տարին Լեհաստանում ռեկորդային է դարձել ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի համար, երկրի առողջապահության նախարարությունը կարծում է, որ քաղաքացիների «սոցիալական վարքագծի փոփոխության» և Ուկրաինայից փախստականների հոսքի պատճառով վարակվածների թիվը կարող է աճել։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է լեհական «Interia» պորտալը։
«Հանրային առողջապահության ազգային ինստիտուտի տրամադրած վերջին տվյալները (մասնավորապես՝ համաճարակաբանական զեկույցները) կասկած չեն թողնում՝ տարին ռեկորդային է ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի համար»,- ասվում է հոդվածում։
Այսպես, տարեսկզբից մինչև սեպտեմբերի վերջ Լեհաստանում հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակի 1678 դեպք, մինչդեռ մինչ այժմ նոր հայտնաբերված դեպքերի թիվն ընդամենը երկու անգամ է գերազանցել 500-ը՝ 2019 և 2017 թթ-ին։
Հիվանդությունների աճի պատճառներից մեկը տեղի Առողջապահության նախարարությունը անվանում է COVID-19 համաճարակի ազդեցությունը, որը հանգեցրել է ախտորոշման և կանխարգելման հարցում սահմանափակումների։ Միաժամանակ նախարարությունը խոստովանում է, որ վարակների թիվը մոտ ապագայում կարող է աճել՝ քաղաքացիների շրջանում «սեռական ոլորտում սոցիալական վարքագծի փոփոխության» և Ուկրաինայից փախստականների հոսքի պատճառով։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ փետրվարի 24-ից օգոստոսի 30-ը Ուկրաինայից ավելի քան յոթ միլիոն փախստական է ժամանել եվրոպական երկրներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան