Պուտինն այսօր ԱՊՀ-ի անդամ պետությունների ղեկավարների հետ կքննարկի անվտանգության հարցեր
Ղազախստանի մայրաքաղաքում երկրորդ օրն անընդմեջ տեղի են ունենում ներկայացուցչական բազմակողմ գագաթնաժողովներ: Ուրբաթ օրը տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, ինչպես նաև Ռուսաստան-Կենտրոնական Ասիա համագործակցության ուղղությամբ հանդիպում։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ստացվում է, որ ԱՊՀ երկրների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ են հավաքվելու՝ հոկտեմբերի 7-ին՝ Վլադիմիր Պուտինի 70-ամյակի օրը, նրանք զրուցել են Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական գագաթնաժողովում։ Ռուսաստանի ղեկավարն այնտեղ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Աստանայի հանդիպման օրակարգում ներառված են քաղաքականության, տնտեսության և հումանիտար ոլորտում ինտեգրացիոն համագործակցության կարևոր թեմաներ։
Պուտինի խոսքով, բանակցությունները կկենտրոնանան ԱՊՀ շրջանակներում առևտրային և ներդրումային գործընկերության հետագա զարգացման վրա՝ բարձրացնելով Համագործակցության անդամ բոլոր երկրների տնտեսությունների կայունությունը։
Ղեկավարները չեն շրջանցի անվտանգության խնդիրները: «Ի վերջո, բացի Ուկրաինայից, որտեղ իսկապես ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում, ցավոք, երբեմն հակամարտություններ են ծագում հետխորհրդային տարածքի այլ մերձավոր պետությունների միջև, և դա, իհարկե, պահանջում է դրանց լուծմանն ուղղված միջոցառումների մշակում»,-ընդգծել է ՌԴ նախագահը:
Նախատեսվում է հանդիպում նեղ կազմով՝ միայն պետությունների ղեկավարների մասնակցությամբ, ինչպես նաև լայն ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Ղազախստանի ԱԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ միջոցառմանը Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներից բացի կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ղեկավարները։ Հանդիպմանը ելույթ կունենա նաև Գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը
- Պուտին. Միջոցներ մշակել ԱՊՀ տարածքում հակամարտությունների կարգավորման համար
- ԱՊՀ անդամ երկրների արդարադատության նախարարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա Դուշանբեում
- ԱՊՀ առաքելության ղեկավարն ասել է, որ Ղազախստանում հանրաքվեի ժամանակ արձանագրված խախտումներն աննշան են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան