Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակմանը: «Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ինչպես գիտենք, Թուրքիայի նախագահ Էրդողանն արդեն բավականին նշանակալից դեր է խաղացել մի շարք հարցերի, այդ թվում գերիների փոխանակումների խնդրի լուծման գործում: Նա անձամբ է ներգրավված եղել այդ աշխատանքում, և, ինչպես գիտեք, կա արդյունք: Այսպիսով, մենք երախտապարտ ենք դրա համար, քանի որ մենք ընդունել ենք մեր զինծառայողներին, այդ թվում սպաներին: Սա՝ առաջին»,-ուրբաթ օրը Ղազախստան կատարած այցից հետո լրագրողներին ասաց Պուտինը և հավելել է. «Երկրորդ, նա ակտիվ մասնակից է եղել Ուկրաինայից հացահատիկի արտահանման կազմակերպմանը, ճիշտ է, ցավոք սրտի, այդ հացահատիկը չի գնում կամ նվազագույն քանակությամբ է ՄԱԿ-ի միջոցով գնում աշխարհի ամենաաղքատ երկրները, բայց սա այլ հարց է։ Այս հարցը նույնպես քննարկել է նրա հետ, և նա երեկ մեր բանակցությունների ընթացքում ես կողմ է արտահայտվել հացահատիկի հոսքը ինչ-որ կերպ կանոնակարգելու և, առաջին հերթին, այն ամենաաղքատ երկրներ ուղարկելու օգտին» ։
Պուտինը հայտնել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է աշխատի այդ ուղղությամբ:
«Ես գիտեմ, որ նա աշխատում է, բայց նրա մոտ նույնպես ամեն ինչ չէ, որ ստացվում է»,- հավելել է Պուտինը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան նախատեսում է կառուցել երկրորդ ատոմակայանը․մանրամասներ Պուտին-Էրդողան հանդիպումից
- Էրդողանը և Պուտինը կհանդիպեն վաղը՝ հոկտեմբերի 12-ին Աստանայում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան