Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 14,7 հազար նոր դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 14,7 հազար նոր դեպք, մահացել է 99 մարդ, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Նշվում է, որ նույն ժամանակահատվածում ապաքինվել է 27520 մարդ կամ հոկտեմբերի 13-ի համեմատ 10,6%-ով պակաս։
Ըստ աղբյուրի՝ մեկ օրում հոսպիտալացվել է 1750 մարդ, ինչը 4,1%-ով պակաս է նախորդ օրվա համեմատ։ Հոսպիտալացումների թվի աճ է գրանցվել Ռուսաստանի Դաշնության 33 մարզերում, նվազում՝ 43-ով, ինը մարզերում իրավիճակը չի փոխվել։