Ծայրահեղ բացասական եմ վերաբերում կառավարության մեր գործընկերների ուշացմանը. Վաղարշակ Հակոբյան
«Ծայրահեղ բացասական եմ վերաբերում կառավարության մեր գործընկերների, մանավանդ՝ հիմնական զեկուցողի ուշացմանը: Ազգային ժողովի հանդեպ խնդրում եմ ավելի հարգալից և ուշադիր լինել»,- Տարածաշրջանային և ևրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց նախագահող ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
Հանձնաժողովի նախագահի տեղակալը հայտարարեց, թե խորհրդարանում ընդունելի են համարում, որ երբեմն գերատեսչության ղեկավարի մակարդակով չեն ԱԺ-ում զեկուցում հարցերը, բայց ցանկալի չէ, որ նրանց փոխարեն զեկուցողներն էլ ուշանան:
«Խնդրում եմ ավելի պատասխանատու լինել կառավարությանը վերահսկող ԱԺ-ի հանձնաժողովի նիստին»,-հայտարարեց Վաղարշակ Հակոբյանը:
Ինչպես հետո պարզվեց՝ նրա խոսքը վերաբերում էր Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանին:
Վերջինս իր զեկույցի սկսզբում արձաքանքեց Հակոբյանին. «Հարգելի վարող, շնորհակալ եմ: Նկատառումները, որ ասացիք, ըմբռնելի են, ունեն իրենց հետևանքները և, անկախ ամեն ինչից, շնորհակալ եմ»:
Հանձնաժողովի նիստում ընդգրկված է միայն մեկ հարց՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աշխատուժի ազատ տեղաշարժի հոսքերի կառավարման և ներուժի լիարժեք օգտագործման հիմնախնդիրները տնտեսական երկարաժամկետ զարգացման համատեքստում» վերնագրով:
Արմեն Արզումանյանն իր զեկույցում հայտնեց. «2022 թվականի հունվարին ՌԴ-ից ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով Հայաստան է փոխանցվել 40.6 մլն դոլոր,փետրվարին՝ 82.5 մլն, մարտին՝ 115.8, ապրիլին՝ 174.1 մայիսին՝ 226, 2, հունիսին՝ 452, հուլիսին՝ 442.6, օգոստոսին՝ 327.4 մլն դոլար: Ընդհանուր առմամբ 2022 թվականին ՌԴ-ից Հայստան է փոխանցվել 1 մլրդ 906 մլն դոլար»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում