ԱՄՆ-ը հույս ունի վերականգնել միջուկային ծրագիրը, սակայն մտահոգված է Իրանում բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակով
ԱՄՆ վարչակազմը շարունակում է հավատալ, որ դիվանագիտությունը հնարավորություն կտա վերականգնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (JCPOA), սակայն մտահոգված է այդ երկրում բողոքի ակցիաներով։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը։
«Մենք հասկանում ենք, որ դիվանագիտությունը JCPOA-ի վերսկսումը ապահովելու ճանապարհն է, բայց հենց հիմա մենք մտահոգված ենք Իրանի ժողովրդի հետ կապված իրավիճակով: Դուք լսել եք՝ նախագահ Ջո Բայդենը շատ հստակ խոսել է այդ մասին, թե ինչպես է նա աջակցում Իրանի կանանց, քաղաքացիական անձանց, ովքեր ամեն ինչ անում են իրենց տարրական իրավունքների համար պայքարելու համար: Եվ դուք կշարունակեք լսել, թե ինչպես է նախագահը խոսում այդ մասին»,- Օրեգոն թռչող նախագահական ինքնաթիռում ասել է Ժան-Պիերը լրագրողներին: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը վճռական է մնում Իրանին միջուկային զենք ստեղծումը թույլ չտալու հարցում»:
«Դիվանագիտությունը դրան հասնելու լավագույն միջոցն է»,-հավելել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Ժան Պիերը լուրջ մտահոգություն է հայտնել երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ Իրանի իշխանությունների ձեռնարկած քայլերի կապակցությամբ։ «Մենք դատապարտում ենք Իրանի իշխանություններին խաղաղ ցուցարարներին ձերբակալելու և գնդակահարելու, լրագրողների, իրավապաշտպանների, ուսուցիչների և մշակութային գործիչների նպատակային ձերբակալությունների և Իրանում ինտերնետի արգելափակման համար»,-ասել է ԱՄՆ նախագահի խոսնակը։
Հարակից հրապարակումներ`
- Հյուսիսային Կորեան ամրագրել է միջուկային պետության կարգավիճակը՝ հրաժարվելով ապամիջուկայնացման բանակցություններից
- Իրանն ասում է, որ ԳՀՀԾ-ն կիրականացնի եթե լինեն երաշխավորված տնտեսական օգուտները
- Իրանը չի միացնի միջուկային օբյեկտներում մոնիթորինգի ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները քանի դեռ ՀԳՀԾ-ն չի գործել