Արևմտյան երկրները նախապատրաստում են միջոցառումների ցանկ՝ հնարավոր միջուկային պատերազմի դեպքում բնակչության խուճապի դեմ պայքարելու համար
Արևմտյան երկրների իշխանությունները միջոցների ցանկ են պատրաստում Ուկրաինայում Ռուսաստանի կողմից միջուկային զենքի ենթադրյալ կիրառման հետ կապված բնակչության շրջանում հնարավոր խուճապին հակազդելու համար: Հայտնել է բրիտանական The Times թերթը՝ վկայակոչելով Արևմտյան երկրների բարձրաստիճան պաշտոնյային։
Պարբերականի համաձայն՝ խոսքը գնում է խանութներում և դեղատներում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գնման դեմ պայքարի միջոցառումների, ինչպես նաև միջուկային հարվածի դեպքում հրահանգներով բրոշյուրների հրապարակման մասին։
«Գազետա ռու»-ն հայտում է, որ ըստ թերթի աղբյուրի՝ իր երկրում ստեղծված իրավիճակը «միջուկային ճգնաժամ չեն համարվում»։ Նա հայտարարել է, որ միջուկային զենքի օգտագործումը կլինի 1945 թվականից ի վեր գործող տաբուի խախտում և կհանգեցնի «ամենալուրջ հետևանքների թե՛ Ռուսաստանի, թե՛ բոլոր» պետությունների համար։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը հույս ունի վերականգնել միջուկային ծրագիրը, սակայն մտահոգված է Իրանում բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակով
- Կրեմլը պատասխանել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման մասին հարցին
- Հռոմի պապ. Եվրոպայում հակամարտությունների պատճառով «միջուկային էսկալացիայի» վտանգ կա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին