«Բարսելոնան» ցանկանում է միջոցառում կազմակերպել ակումբի նախկին խաղացող Մեսսիի պատվին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ մտածում է ակումբի նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի պատվին միջոցառում կազմակերպելու մասին։
«Մեսսին միշտ կմնա մեր հիշողության մեջ։ Այս կիրակի լրանում է «Բարսելոնայի» կազմում նրա նորամուտի 18-րդ տարեդարձը: Մտածեցինք ինչ-որ բան անելու մասին։ Մենք բոլորս գիտենք նրա հաջողության պատմության մասին։
Ես մտադիր եմ նրան տեսնել Փարիզում՝ «Ոսկե գնդակի» գալա-համերգում։ Նա «Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ է, և մենք պետք է հարգենք նրան», - Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Լապորտայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Մեսսին երկրորդ մրցաշրջանն է անցկացնում ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենում»։ Նա «Բարսելոնայից» հեռացել է 2021 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին Ֆրանսիայի առաջնությունում մասնակցել է թիմի բոլոր ինը հանդիպումներին՝ դառնալով 5 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ի համաձայն՝ Մեսսիի շուկայական արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո:
Արգենտինացին «Բարսելոնայում» է եղել 2004 թվականից։ Կատալոնական ակումբի հետ նա նվաճել է 35 տիտղոս։ Հարձակվողը վեց անգամ արժանացել է «Ոսկե գնդակին»: