Իննա Մխիթարյանի «Թոնրատուն» ֆիլմն ընդգրկվել է երկու փառատոնի մրցութային ծրագրում
Ռեժիսոր Իննա Մխիթարյանի «Թոնրատուն» ֆիլմն իր հերթական հաջողություններն է գրանցել երկու փառատոներում։
Հայաստանի Ազգային կինոկենտրոնի հաղորդմամբ, պետական ֆինանսական աջակցություն ստացած «Թոնրատուն» ֆիլմն ընդգրկվել է Վիեննայի International Human Rights Film Festival-ի մրցութային ծրագրում, որը ֆիլմի ավստրիական պրեմիերան է։ Ֆիլմը միաժամանակ ընտրվել է Ֆրանսիայի Les Écrans Documentaires in Arcueil (France) փառատոնի մրցութային ծրագրում։
Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է ստեղծագործական կազմին և մաղթում
Ֆիլմի մասին. 5 կին 30 քառակուսի մետր կանանց տարածքում՝ թոնրատանը. լավաշ են թխում ու քննարկում կյանքն ու պատերազմը։
Ֆիլմի պրոդյուսերներն են՝ Անժելա Ֆրանգյան, Ստեֆան Ժուրդեն, Դը Գոլ Էիդ, բեմադրող օպերատորը՝ Անդրանիկ Սահակյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան