Թուրքիայի հանքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի
Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքահորում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի: Լուրը հայտնում է TRT-ն՝ հղում անելով Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջային։
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին 25 զոհի մասին:
«Եվս երկու մարդ զոհվել է, Թուրքիայում ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է հեռուստաալիքը։
Նշվում է, որ 11 տուժած գտնվում է հիվանդանոցներում։
CNN Turk-ը հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքում, փլատակների տակ կան աշխատողներ։ A Haber հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնում է, որ 300 մետր խորության վրա գտնվող պայթյունի վայրում գտնվել են 115 բանվոր, նրանցից մի քանիսը տարհանվել են։ Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքահորում պայթյունի հետևանքով 49 աշխատող արգելափակված է, ասել էր նահանգապետ Նուրթաջ Արսլանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան