Թուրքիայի հանքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի. Էրդողանը մեկնել է դպքի վայր
Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքահորում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, հայտնել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթին գավառի հանքահորում։ Նախկինում հայտնել էին, որ զոհերի թիվը 28 էր։
«Ցավոք սրտի, զոհերի թիվը հասել է 40-ի»,-լրագրողներին ասել է Սոյլուն։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրավապահները հետաքննում են Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքում տեղի ունեցած պայթյունը, և ինքը մտադիր է մեկնել արտակարգ դեպքի վայր։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի հանքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի
- Թուրքիայում հանքահորում պայթյունի հետևանքով 14 հանքափոր է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան