Հայաստանը աշնանը ճանապարհորդելու համար էժան երկրների շարքում է
Հայտնի են այն երկրները, որտեղ զբոսաշրջիկները կարող են գնալ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նվազագույն ծախս անելով։ OneTwoTrip-ի հաղորդմամբ, ընկերության մասնագետները վերլուծել են հաճախորդների որոնման հարցումների տվյալները և 50 ամենահայտնի ուղղությունների շարքում առանձնացրել են ամենաէժան ուղղությունները։
Պարզվել է, որ Մոսկվայից Բելառուս ավիատոմսի միջին արժեքը մեկ ուղղությամբ ընդամենը 4,1 հազար ռուբլի է։
Հայաստան կարելի է հասնել 11,8 հազար ռուբլով, Ղրղզստան՝ 16,1 հազար ռուբլով։ Բյուջետային ճանապարհորդությունների հնգյակը եզրափակում են Իրանը և Տաջիկստանը, որտեղ թռիչքները կարժենան համապատասխանաբար 19,8 և 20,6 հազար ռուբլի։
Ավելի թանկ են թռիչքները դեպի Ադրբեջան և Թուրքիա՝ միջինը համապատասխանաբար 21,8 և 23,8 հազար ռուբլի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, Ղազախստան, Ուզբեկստան և Վրաստան կարող եք հասնել 24-32 հազար ռուբլու չափով։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում