Սիսիանում տեղի կունենան նոր ընտրություններ
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հայտնում է.
«Սիսիան համայնքի սիրելի՛ բնակիչներ,
սեպտեմբերի 25-ի ընտրություններում ձեր կողմից մեզ տրված մանդատը, ինչպես պատվիրակել էիք, այնպես էլ իրացվել է․ այն չի ծառայելու ո՛չ նախկինների վերադարձին, ոչ էլ ներկաների վերարտադրությանը։
Մեր կայացրած որոշման արդյունքում Սիսիանում տեղի կունենան նոր ընտրություններ, քանի որ մնացած ուժերը ևս հետևել են մեր օրինակին՝ վայր դնելով իրենց մանդատները։
Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, եթե նրանք ընդառաջ գնային մարդկանց կամքին և նպաստեին Սյունիքում համերաշխության մթնոլորտում կառավարմանը, բայց արդյունքում ունենք ստեղծված իրավիճակը։
Հետևաբար մենք պատրաստվում ենք մի քանի ամսից տեղի ունենալիք նոր ընտրություններին, համաձայն ՏԻՄ օրենքի 69-րդ հոդվածի։
Սիրելի՛ սիսիանցիներ, մեր այս քայլով ձեզ ենք վերադարձնում Սիսիան համայնքի ղեկավար ընտրելու ձեր իրավունքը, և հետևաբար դեռ կհանդիպենք, կզրուցենք, ավելի պարզ կներկայացնենք մեր դիրքորոշումը և ձեր համայնքը զարգացնելու մեր միասնական անելիքները»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Բալյան. Սիսիանում ՔՊ թեկնածուի հաղթանակի քաղաքական պատասխանատվությունը նախ և առաջ ընդդիմադիր ուժերին է
- «Փաստ». Իշխանությունները մտադրություն են ունեցել ամեն գնով տապալել Սիսիանի և Ալավերդու ավագանու անդրանիկ նիստերը
- «Հրապարակ». Սիսիանում այսօր դրամատիկ նիստ է սպասվում
- Հաջորդ ընտրություններում ՔՊ-ն Սիսիանում կառաջադրի Ալիևին. Նաիրա Զոհրաբյան
- Հերթական ծառայությունը հերթական իշխանությանը․«Ապրելու երկիր» կուսակցությունը՝ ՏԻՄ ընտրությունների մասին
- ՏԻՄ ընտրություններ. ԿԸՀ-ն հրապարակել է նախնական արդյունքները
- «Ապրելու երկիր» կուսակցությունը Հայաստանի վեց համայնքում կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան