Չինաստանը հնարավոր է համարում ուժի կիրառում Թայվանի խնդրի լուծման համար
Չինաստանը հնարավոր է ուժ կիրառի Թայվանի անկախության կողմնակիցների դեմ: Այդ մասին հայտարարել է ՉԿԿ 20-րդ համագումարի խոսնակ Սուն Ելին։
«Մենք չենք խոստանում ուժի կիրառումից հրաժարվել և մեզ վերապահում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու հնարավորությունը՝ արտաքին ուժերի միջամտության և Թայվանի անկախության ծայրահեղ փոքր թվով կողմնակիցների անջատողական գործունեության դեմ»,-«ՌԻԱ նովոստի»-ն մեջբերել է Չինաաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցչին։
Նրա խոսքով, ՉԺՀ-ի գործողություններն ուղղված չեն լինի Թայվանի ժողովրդի դեմ, քանի որ Պեկինի համար կարևոր է պահպանել կղզու խաղաղ վերամիավորման հեռանկարը մայրցամաքային Չինաստանի հետ։
Ավելի վաղ Sputnik ռադիոն հայտնել էր Չինաստանի ԱԳՆ արձագանքի մասին Իլոն Մասկի՝ Թայվանի վերաբերյալ առաջարկին։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանը պատրաստվում է մինչև 2027 թ. ռազմական ճանապարհով «տիրանալ» Թայվանին. ԿՀՎ
- Թայվանի զինվորականները Կինմեն կղզիների վրա չինական անօդաչու թռչող սարք են խոցել
- Թայվանի զինված ուժերը կրակ են բացել չինական անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ
- Չինաստանը Թայվան այցելելու համար պատժամիջոցներ է կիրառել Լիտվայի տրանսպորտի նախարարության դեմ
- Չինաստանը չի հրաժարվի Թայվանի վերամիավորման ուժային տարբերակից