«Փաստ». Վենետիկի հանձնաժողովը դատապարտել և ոչ ժողովրդավարական քայլ է համարել ՀՀ իշխանությունների ԿԸՀ-ի և ԲԴԽ-ի կուսակցականացման վարքագիծը
«Փաստ» թերթը գրում է.
«Սահմանադրական դատարանը, ՏԻՄ-երը, այլ հաստատություններ ու ոլորտներ «գրավելու» տոտալ ջանքերից, ողջ կրթական համակարգը կուսակցականացնելուց հետո ՀՀ իշխանություններն անցան ԿԸՀ-ին ու ԲԴԽ-ին: Ընդ որում, այս անկախ համարվող կառույցների նախագահներ ընտրվեցին հենց քպականներ, ինչը փորձագիտական շրջանակներում համոզմունք է ձևավորել, որ այդ միավորների անկախության և օբյեկտիվության մասին այլևս խոսք լինել չի կարող:
Իր ողջ ընդդիմադիր գործունեության ժամանակ նախկին իշխանություններին քննադատած Նիկոլ Փաշինյանն այսօր իրականացնում է անհամեմատ ավելի ոչ դեմոկրատական քաղաքականություն: «Փաստ» թերթի տեղեկություններով, հատկապես վերջին այս «նշանակումների» հետ կապված միջազգային արձագանքը չի ուշացել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, տեղի ունեցած այս գործընթացների վերաբերյալ իր հատուկ կարծիքն է հայտնել Վենետիկի հանձնաժողովը՝ հանդես գալով բավական կոշտ քննադատությամբ։
Մասնավորաբար, թերթի տեղեկություններով, հանձնաժողովը դատապարտել և ոչ ժողովրդավարական քայլ է համարել ՀՀ իշխանությունների նմանօրինակ վարքագիծը՝ ավտորիտարիզմի ակնարկներ անելով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Մի քանի օր շարունակ Փաշինյանը կտրականապես հրաժարվել է հանդիպել Արցախի պատվիրակության ներկայացուցիչներին
- «Հրապարակ». Որն է Ռուբեն Վարդանյանի Մոսկվա մեկնելու նպատակը
- «Փաստ». Իշխանությունները սովորել են ամեն ինչ ավիրել ու մարսել, բայց բուհերի միավորման հարցում կառավարությունը թեման արդեն «գցել է ոտքին»
- «Ժողովուրդ». Ինչի համար է Արցախի ներդրումների հիմնադրամից Սամվել Բաբայանին 100 մլն դրամ փոխանցվել
- «Հրապարակ». Հայաստանյան պաշտոնյաները փափուկ բարձ են դրել Արցախի հյուրերի գլխի տակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան