Ռուսաստանի բնակիչները բանակը վարկաբեկելու համար տուգանվել են 85,7 մլն ռուբլով
Ռուսական բանակը վարկաբեկելու համար Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները տուգանվել են 85,7 միլիոն ռուբլով, այս մասին տարվա առաջին վեց ամիսների տեղեկատվությունը հրապարակված է իրավաբանական պորտալում։ Վիճակագրական տվյալները ներկայացնում է «Կոմերսանտ»-ը։
Տուգանված ռուսաստանցիների թվի մասին տեղեկատվությունը տրամադրվում է պաշտոնական դատական վիճակագրությունում։
Ըստ պարբերականի՝ ընդհանուր առմամբ, բանակը վարկաբեկելու հոդվածով (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք 20.3.3) երկրի դատարանները տուգանել են 2504 մարդու։ Եվս մեկ դատավճիռ է կայացվել Զինված ուժերի (ԶՈՒ) մասին կեղծ լուրեր տարածելու համար՝ Քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ից Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել։ Դրա շրջանակներում նախատեսվում է զորակոչել 300 հազար ՌԴ քաղաքացու:
Հարակից հրապարակումներ`
- Շոյգու.Մասնակի մոբիլիզացիայի շրջանակում կանայք չեն զորակոչի
- ՌԴ-ում մոբիլիզացման ենթակա քաղաքացին կրակել է զինկոմիսարիատի ղեկավարի վրա
- ՌԴ-ում մոբիլիզացիայից հետո Ռուսաստանից Վրաստան է մուտք գործել օրական 1511 ավտոմեքենա