Քաղաքական 15:30 15/10/2022

Թույլ չտալ, որ Հայաստանը դառնա գործիք որոշ ուժերի ձեռքին, չհարվածել ՌԴ հետ դաշնակցությանը. քննարկում

Որքանով է ակտիվ Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդությունը հասարակական գործընթացներում, ինչպիսին է երիտասարդության դերակատարումը առկա զարգացումների կոնտեքստում: Այս հարցերն էին քննարկվել «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ կողմից հրավիրված «Հայ-ռուսական երիտասարդական համագործակցություն» խորագիրը կրող կլոր-սեղան քննարկման մասնակիցները:

ՀԿ նախագահ Արման Ղուկասյանն իր խոսքում նշել է, որ վերջին շրջանում Հայաստանում ու, հատկապես, երիտասարդության շրջանում ակտիվ աշխատանք է տարվում, որպեսզի նրանց մոտ ձևավորվի բացասական վերաբերմունք հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ:

«Եթե քաղաքական գործընթացները թողնենք մի կողմ և շրջանցենք մանիպուլյացիոն գործընթացները, ակնհայտ է դառնում, որ երիտասարդության շրջանում չկա այն ծայրահեղ հակառուսականությունը, որի մասին փորձում են ներկայացնել արտաքին կողմնորոշվածություն ունեցող որոշ ուժեր: Վերջերս նրանք փորձում են քաղաքական բոլոր գործընթացներն օգտագործելով ներկայացնել, թե Հայաստանում շեշտակի աճել են հակառուսական տրամադրությունները, որ իրականում Ռուսաստանը կարևոր չէ Հայաստանի համար: Մինչդեռ այդ ծայրահեղական գաղափարների սերմանումը միտված է ոչ միայն վնասելու հայ-ռուսական հարաբերություններին, այլ հենց Հայաստանի շահերին: Այն էլ աշխարհաքաղաքական այն իրողություններում, որոնցում ապրում ենք»,- ասել է Ղուկասյանը:

Նա նշել է՝ ուրախ է, որ երիտասարդության շրջանում գերակշռում է գիտակցումը, որ Հայաստանի համար Ռուսաստանի հետ դաշնակցությունը չունի այլընտրանք. «Եվ նման քննարկումների ժամանակ դա ակնհայտ է դառնում՝ երիտասարդները լավ պատկերացում ունեն թե՛ մեր տարածաշրջանի մարտահրավերների, թե՛ ՀՀ անվտանգային խնդիրների և թե՛ մեր երկրի համար ՌԴ-ի կարևոր դերակատարման մասին։ Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում կարևոր է, ՌԴ-ն կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար՝ խոսքը բոլոր ոլորտների մասին է, և չի կարելի այդպիսի ծայրահեղական կարգախոսներով առաջնորդվել»:

Արման Ղուկասյանը նաև նշել է, որ որքան էլ արևմտյան ուժերը չեն փորձում աշխատել երիտասարդության ու հայ հասարակության հետ, շատ լավ հասկանում են մեր պետական շահերը, և ուրիշ երկրների օրինակներով էլ հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենում, երբ երկիրն ընկնում է ծայրահեղականության մեջ:

«Դրա վառ օրինակը Ուկրաինան է: Հայաստանի պետական շահերից ելնելով մեր երկիրն այսօր ուղղակի իրավունք չունի ընկնել նման ծայրահեղությունների մեջ, քանի որ այդ արկածախնդրությունը կթիրախավորի ոչ միայն մեր անվտանգությունը, այլև պետականությունը»,- ասել է նա՝ ավելացնելով, որ վստահ է, որ նման փորձերը ձախողվելու են:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական համագործակցությանը մշակութային, հումանիտար ոլորտներում, ապա այն, ըստ նրա,  բարձր մակարդակի է՝ ՀՀ շատ ուսանողներ սովորում են ռուսաստանյան առաջատար բուհերում, Հայաստանում էլ գործում են այդ բուհերի մասնաճյուղերը։

«Հայաստանին ու Ռուսաստանին կապում է ոչ միայն քաղաքականությունը, այլև հումանիտար, մշակութային համագործակցությունը, սերտ կապերը այդ ու այլ ոլորտներում, այնպես որ բոլոր ջանքերը, ուղղված այս կապերը խզելուն ու Հայաստանն ու Ռուսաստանը միմյանցից կտրելուն ուղղակի ձախողված են»,- ասել է Արման Ղուկասյանը:

«Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ փոխնախագահ Ծովինար Կոստանյանը նշել է, որ, հաշվի առնելով ներկա միջազգային իրավիճակը, տարածաշրջանային գործընթացները, ինչպես նաև ՀՀ առջև ծառացած մարտահրավերները, Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցությունը կասկածի տակ դնելը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Հայաստանի անվտանգության համար։ Թեև, հարցադրում է հնչեցրել  նա, գուցե սա՞ է որոշ ուժերի նպատակը։

«Հայաստանը կանգնած է շատ լուրջ ռիսկերի ու սպառնալիքների առաջ, և կարևոր է հասկանալ երիտասարդների դերը՝ թույլ չտալու համար, որ պետությունը դառնա գործիք թշնամիների ձեռքում։ Նման քննարկումները շատ կարևոր են ոչ միայն մեր երկրում, այլև տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ մտքերի փոխանակության տեսանկյունից։ Այսօր շատ են տեղեկատվական հոսքերը, որոնք հաճախ նպատակ ունեն մանիպուլացնելու՝ հանուն կոնկրետ ուժերի, ինչը, իմ կարծիքով, վտանգում է մեր երկրի շահերը։ Իրավիճակն ավելի է սրում այն հանգամանքը, որ նրանցից շատերը փորձում են աշխատել, առաջին հերթին, երիտասարդների հետ՝ փորձելով մոլորեցնել նրանց։ Ուստի պետք է հասկանալ երիտասարդների դերը՝ ինչ կարող ենք անել, ինչպես կարող ենք օգնել երկրին այսօրվա դժվարին իրողություններում»,- ասել է Ծովինար Կոստանյանը։

Նրա խոսքով, հայ-ռուսական դաշնակցության շրջանակներում երիտասարդական համագործակցությունը շատ կարևոր է այն տեսանկյունից, որ Հայաստանը կարողանա և՛ իր շահերը պաշտպանել, և՛ հաղթահարել այն խնդիրները, որոնք առկա են այդ հարաբերություններում։
«Հստակ է, որ որևիցէ լուծումներ չպետք է լինել Հայաստանի շահերի հաշվին »,- ասել է Ծովինար Կոստանյանը:

Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ-ից հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են հայաստանյան բուհերի ավելի քան երեք տասնյակ ուսանողներ: Քննարկման ավարտին տեղի ունեցավ ակտիվ մտքերի փոխանակություն, ուսանողները հանդես եկան իրենց գաղափարներով, որոշում կայացվեց դրանք ներառել որոշ ծրագրերում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}