Ռուսաստանի նավթային եկամուտները սեպտեմբերին կրճատվել են 3,2 մլրդ դոլարով
Սեպտեմբերին Ռուսաստանի նավթային եկամուտները կրճատվել են 3,2 մլրդ դոլարով՝ հասնելով 15,3 մլրդ դոլարի: Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) զեկույցը։
Սեպտեմբերին ռուսական նավթի արտահանումը նվազել է օրական 230 հազար բարելով՝ հասնելով 7,5 միլիոն բարելի, իսկ Եվրամիություն (ԵՄ) մատակարարումները օգոստոսի համեմատ նվազել են օրական 390 հազար բարելով։
ՄԷԳ-ն հավելել է, որ Ռուսաստանից նավթի ներմուծման սահմանափակումների ներդրումից հետո մատակարարումները կարող են էլ ավելի կրճատվել։
Հոկտեմբերի 12-ին ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Սազանովը հայտարարել է, որ Ռուսաստանում նավթի արդյունահանման ժամանակավոր անկում կարող է տեղի ունենալ՝ կապված արևմտյան երկրների սահմանափակումների հետ։ Նրա խոսքով, 2023 թվականին փոքր շուրջ 5 % ծավալների անկում պետք է սպասել։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը Ռուսաստանի օգնությամբ ընդլայնելու է 6 նավթի և 2 գազի հանքավայրերի արդյունահանումը
- ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել հնդկական ընկերության նկատմամբ, որը նավթ է գնել Իրանից
- Իրանի նավթի արդյունահանման հզորությունն աճել է 200 հազար բարելով
- ԱՄՆ-ն առաջարկում է պատժամիջոցներ սահմանել Չինաստանի կողմից ռուսական նավթ գնելու համար